ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն արդյունավետ և կառուցողական է գնահատում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան: Այդ մասին դեսպանն ասել է այսօր՝ «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ այցը համահունչ էր հայ-ռուսական քաղաքական երկխոսության մակարդակին:
Նա նշել է, որ Լավրովի այցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։
Դեսպանի խոսքով՝ ՌԴ ԱԳ նախարարի այցի ընթացքում քննարկվել է նաև Ադրբեջանում պահվող հայ գերինների վերադարձի հարցը։ Կոպիրկինը վստահեցրել է, որ հայ գերիների հարցը մնում է ռուսական օրակարգում:
1lurer.am