«Այստեղ Ռուսաստանն էլ մտածելու բան ունի, սա միայն Հայաստանի խնդիրը չէ։ Վերջիվերջո հրադադարի հետ կապված Ռուսաստանը ծանրակշիռ պարտավորություն է վերցրել իր վրա»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Սյունիքում սահմանային միջադեպին։
Նրա խոսքով՝ այս խնդիրը բախման հեռանկար չունի, եթե մենք արհեստական չներքաշվենք բախման տրամաբանության մեջ։
«Զանգեզուրը պետք է մաքսիմալ պահել պաշտպանված ու ստերիլ վիճակում։ Եվ այդտեղ Ռուսաստանի մասնակցությունը շատ ծանրակշիռ է՝ և որպես ՀԱՊԿ անդամ, և որպես մեր սահմանային խնդիրների մեջ ներգրավված»,- հավելեց նա։
«Այո, կա պրոբլեմ, բայց պորբլեմի լուծումը շատ մոտ է։ Զոհեր չկան, վիրավորներ չկան, կրակոցներ չկան ու չեն էլ եղել»,- նշեց Քոչարյանը։