Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ դատապարտել են Հայաստանի Սյունիքի մարզում Բաքվի սադրանքը՝ Ֆրանսիային, ինչպես նաև ամբողջ Եվրոպային կոչ անելով թույլ չտալ Ադրբեջանին՝ ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում

«Ադրբեջանը, արհամարհելով միջազգային իրավունքը, նոր ռազմական ուժ է տեղակայել Հայաստանի Հանրապետության տարածքում: 6 այլ պատգամավորների հետ միասին կոչ ենք անում Ադրբեջանին՝ անհապաղ դադարեցնել հարձակումները, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար:

Մենք ակնկալում ենք խիստ գործողություններ Ֆրանսիայից և Եվրոպայից, քանի որ իրադրությունը լուրջ է: Դա է պահանջում մեր երկարամյա բարեկամությունը Հայաստանի և հայ ժողովրդի հետ: Դա է պահանջում միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը»,- ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է ֆրանսիացի պատգամավոր Անն-Լորանս Պետելը՝ հրապարակելով պատգամավորների նամակը։

 

armlur.am