Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Դիարբեքիրի մայրեր»-ի հետ անցկացրած իֆթարի (հյուրասիրություն, ընթրիք՝ ծոմապահությունից դուրս գալու համար: Անցկացվում է մուսուլմանների շրջանում ռամադան ամսվա օրերին) ժամանակ խոսել է իսրայելապաղեստինյան բախումներ մասին: Պաղեստինցի արաբների նկատմամբ Իսրայելի ուժայինների գործողությունները դատապարտած Էրդողանը մասնավորապես ասել է. «Երուսաղեմի հարձակումները ոչ միայն այնտեղի ժողովրդի, այլ Մեքքայում Քաաբայի շուրջ պտտվող, Մադինայում մարգարեին ներկայացող բոլոր մուսուլմանների խնդիրն է, այդ հարձակումները Ստամբուլում, Դիարբեքիրում, Բաղդադում, Կահիրեում, Իսլամաբադում, Ջակարտայում, Կուալա Լումպուրում, Բաքվում ու Սարաևոյում ապրող ամեն մի մուսուլմանի հարցն է»:
Էրդողանը հայտնել է նաև, որ նախաձեռնություններ են սկսել, որպեսզի այս հարցով բոլոր միջազգային կառույցներին, հատկապես Իսլամական համագործակցության կազմակերպությանն ու ՄԱԿ-ին գործողությունների մղեն:
Մենք ցանկանում ենք որ անմիջապես դադարեցվեն Երուսաղեմում Ալ-Աքսայի մզկիթի ու մուսուլմանների դեմ իրականացվող ստոր հարձակումները: Մեր սպասելիքն այն է, որ վերջ դրվեն այն ճնշումներին, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն հանգեցնում են պաղեստինցիների՝ տների ու հայրենիքի կորստին».- ասել է Թուրքիայի նախագահը:
Վերջինիս խոսքով Երուսաղեմն ու մուսուլմաններին պաշտպանել չկարողացող աշխարհը դավաճանել է ինքն իրեն և քաշել է այն ռումբի պայթուցիչի օղակը, որը ոչնչացնելու է իրեն:
ermenihaber.am