Ի պատասխան Էրդողանի հայտարարությունների՝ Նեթանյահուի որդին իր «Թվիթերի» էջում հրապարակել է Քուրդիստանի դրոշը՝ կից նշելով Էրդողանի թվիթերյան էջի հղումը։ Այս հրապարակումը վրդովմունքի մեծ ալիք է առաջացրել թուրքական մամուլում:
Հիշեցնենք, որ սա առաջին անգամը չէ, որ Նեթանյահուի որդին միջամտում է Թուրքիա-Իսրայել քաղաքական հակամարտությանը։ Ավելի վաղ Յաիր Նեթանյահուն, պատասխանելով Էրդողանին, նշել էր․ «Ես նրան նաև կհիշեցնեմ Թուրքիայի կողմից իրականացված հայերի, հույների ու ասորիների ցեղասպանությունը։ Նրանք էթնիկապես մաքրեցին ողջ քրիստոնեաներին Փոքր Ասիայից»։