Մեծ Բրիտանիայի խորհրդարանի 53 պատգամավոր այդ երկրի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբին նամակ են ուղարկել՝ անհանգստություն հայտնելով Թուրքիայում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ:
Պատգամավորները նշել են, որ իրենց խորապես մտահոգում է Թուրքիայում մարդու իրավունքների խախտումները, քաղաքական գործիչների ու լրագրողների ձերբակալությունները, Քոբանիի դատական գործի հետ կապված ապօրինությունները և Ստամբուլի կոնվենցիայից պաշտոնապես դուրս գալու որոշումը: Նրանք Մեծ Բրիտանիայի կառավարությունից պահանջել են վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները:
Նրանք նաև հայտնել են, որ Թուրքիայի կառավարության ճնշող քաղաքականության, պատգամավորների ձերբակալությունների, կրոնի և մտքի ազատության իրավունքների ոտնահարման արդյունքում լրջորեն վտանգվել է ժողովրդավարությունը:
Պահանջվել է Թուրքիայի հարցով նիստ հրավիրել խորհրդարանում: Բացի այդ, Անգլիացի պատգամավորներից կազմված մի պատվիրակություն կմեկնի Թուրքիա՝ մասնավորապես, այդ երկրի արևելյան շրջանների բանտերում ստուգումներ կատարելու համար:
ermenihaber.am