Սյունիքում բանակցությունների ժամը 15.00-ից տեղափոխվել է 17.00։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանը։
«Բանակցություններին մասնակցում է նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը»,-մանրամասնեց փոխքաղաքապետը։
Նրա խոսքով՝ բանակցություններն ընթանում են Սյունիքի Ներքին Խնձորեսկ վարչական շրջանի տարածքում: Դրանց ընթացքից այս պահին որևէ տեղեկություն չկա