Գազայի հատվածի ավելի քան տաս հազար բնակիչներ իսրայելական հարձակումների պատճառով փախել են իրենց տներից

 Իսրայելական բանակի ռմբակոծության պատճառով շուրջ 10 հազար Գազայի բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները, հայտարարել է Պաղեստինի արտգործնախարար Ռիադ ալ-Մալիքին:

Ալ-Մալիքին նաև հավելել է, որ Գազայի տարբեր մասերում ավերվել են հարյուրավոր շենքեր:

Նա կոչ արել ստեղծել «միջազգային ճակատ, որը դեմ կլինի իսրայելական ագրեսիային Պաղեստինի ժողովրդի դեմ»:

 

РИА Новости