Պետք չէ պատրանքներ ունենալ ՀԱՊԿ-ից։ Սյունիքում ստեղծված իրադրությունը հանգուցալուծելու համար ավելի գործունակ կարող է լինել հայ-ռուսական բազային պայմանագիրը, քան ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքին ուղղած Հայաստանի դիմումը։
Եթե ՀԱՊԿ-ը պատրաստ լիներ արձագանքել Հայաստանի սուվերեն տարածքի նկատամբ Ադրբեջանի ոտնձգությանը, ապա կազմակերպությունն ինքն ավելի շուտ կդիմեր Հայաստանին, քան դա կհասցներ անել Երևանը:
Ըստ այդմ, ի՞նչ ենք անում, երբ ՀԱՊԿ հերթական անգամ դրսևորում է այսպես ասած չեզոք անտարբերություն և անում հերթապահ հայտարարություններ:
Ի՞նչ ենք անում, երբ բախվում ենք ՀԱՊԿ ավանդական և միանգամայն սպասելի անտարբերությանը: Գուցե արժե այսօրվանից, առանց հետաձգելու խորհել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներին դիմելու մասին, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի գաղափարը բերել Հայաստանի Անվտանգության խորհրդի հերթական նիստի սեղանին՝ Հայաստանի սահմանների հանդեպ ոտնձգության հարցը տեղափոխելով այնտեղ:
Ա․ Բաբաջանյան