Երկրապահ կամավորների միությունը հավաք է կազմակերպել։ ԵԿՄ-ականներից մեկը մեզ փոխանցեց, որ իրեն զանգահարել, ասել են, թե ներկայանա վարչական շենք։
Նա նաեւ նշեց, որ Սյունիքի սահմանին տիրող անհանգիստ վիճակով պայմանավորված հնարավոր է նաեւ, որ զորահավաք մեկնարկի։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը հատել էին Հայաստանի Հանրապետության պետական սահման և Սյունիքում խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ շրջափակել Սև լիճը: Վարդենիսի տարածքում նույնպես առաջխաղացում էր եղել թշնամու կողմից։
«Հրապարակ օրաթերթ»