Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն և ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևին քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, ներառյալ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրադրությունը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը:
Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 18-ին: