Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների ազատ արձակման ու վերադարձի հարցն ակնհայտ քաղաքականացվում է, իսկ իրավական գործընթացները նենգափոխվում են ու ենթարկվում չարաշահման: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանն ասել է Մոնրեալի «Հայ Հորիզոն» հեռուստաժամին տված հարցազրույցի ժամանակ։
Արման Թաթոյանը նշել է, որ Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են և առանց որևէ նախապայմանի պետք է ազատ արձակվեն և անվտանգ վերադարձվեն Հայաստան: