Ֆրանսիայից պահանջել եմ դեմ կանգնել Ադրբեջանին, որը ոտնձգություն է թույլ տալիս Հայաստանի սահմանների նկատմամբ. Բուայե

 Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ մասնակցել է Ֆրանսիայում տեղի ունեցած միջոցառմանը՝ պահանջելով Ֆրանսիայի իշխանություններին դիմագրավել Ադրբեջանին: 

«Հայաստանը Ֆրանսիայի քույրն է, իսկ մենք լքել ենք նրան: Իհարկե, ես մասնակցել եմ տեղի ունեցած բողոքի ակցիային, Ֆրանսիայից պահանջել եմ վճռականորեն դեմ կանգնել Ադրբեջանին, որը ոտնձգություն է թույլ տալիս Հայաստանի սահմանների նկատմամբ և անօրինականորեն պահում է հայ ռազմագերիներին»,- գրել է Բուայեն: