Գյումրու «Շիրակ» օդանավակայանը կհարմարեցվի նաև ռազմական ինքնաթիռների թռիչքի ու վայրէջքի համար

Գյումրու «Շիրակ» օդանավակայանը կհարմարեցվի նաև ռազմական ինքնաթիռների թռիչքի ու վայրէջքի համար

Razmakan

 Այս տարի «Շիրակ» օդանավակայանի վազքուղու վերակառուցման լայնածավալ աշխատանքների իրականացում է նախատեսվում: Ամբողջովին փոխվելու է վազքուղու հին ծածկույթը:

Գյումրու համայնքապետարանում կայացած հանրային լսման ժամանակ «Շիրակ» օդանավակայանի տեխնիկական սպասարկման ղեկավար Հենրիկ Սարգսյան տեղեկացրել է, որ 3.220 մետր երկարությամբ, և 45 մետր լայնությամբ ասֆալտ- բետոնյա ծածկույթի վերակառուցում է իրականացվելու։

5 սմ հաստությամբ ծածկույթը հանվելու է, տեղադրվելու է 9 սանտիմետր հաստությամբ նոր ասֆալտ- բետոնյա ծածկույթ։

Ըստ բանախոսի, «Շիրակ» օդանավակայանի նոր ծածկույթը համապատասխանելու է ռազմական օդանավերի թռիչքների և վայրէջքների համար։

Հենրիկ Սարգսյանը նաև վստահեցրել է, որ ոչ մի կոնստրուկտիվփոփոխություն տեղի չի ունենալու: Շինաշխատանքների արդյունքում կբարձրացվի միայն ծածկույթի որակը և կկատարվի հողային աշխատանք:

 

armtimes.com