ԱՄՆ-ն խորհուրդ չի տալիս ճամփորդել դեպի ՀՀ և ԼՂ

 ԱՄՆ-ն Հայաստան ճամփորդողների նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձր՝ 4րդ (կարմիր) մակարդակի եւ իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել այս երկիր: Այս մասին նախազգուշացումը տարածվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից:

Որպես պատճառ նշվում է կորոնավիրուսը, բայց զգուշացման մեջ խոսվում է նաեւ սահմանային լարվածության մասին։

Մասնավորապես կոչ է արվում չայցելել Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, քանի որ ԱՄՆ Կառավարությունը այս պահին չի կարող անվտանգային միջոցառումներ իրականացնել ԼՂ այցելած իր քաղաքացիներ համար:

Հավելենք, որ նույնաբովանդակ հայտարարություն տարածվել է նաև Ադրբեջանի հետ կապված: