Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնի հետ:
Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի նոր սադրանքներին և Հարավային Կովկասի անվտանգությանն առնչվող հարցեր:
Ֆրանսիացի սենատոր Քրիստիան Կամբոնը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է.
«Ֆրանսիան պետք է գործի Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժումը կանգնեցնելու համար»,- գրել է ֆրանսիացի սենատորը: