ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալայանը, 24News-ի խնդրանքով մեկնաբանելով հայ-ադրբեջանական գործընթացը և հավանական փաստաթղթի ստորագրման մասին հայտարարությունը, պատասխանեց․
«Հայկական կողմի դիրքորոշումը հստակ է. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն որևէ ձևաչափով և օրակարգով քննարկումների հնարավորություն դիտարկելու համար»:
Հիշեցնենք, որ կառավարության՝ մայիսի 20-ի նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է, որ այն լուծումները, որոնք այս պահին միջազգային գործընկերների հետ ձեռք են բերվել նախնական համաձայնությամբ, հարյուր տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին։
«Այո՛, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, և այն պայմաններում, ինչ խոսել ենք, ես այդ թուղթը ստորագրելու եմ», — ասել է Փաշինյանը: