Ռուսաստանը վատ չի աշխատել Անդրկովկասում` ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակներում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Այժմ, մենք օգնում ենք կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերություններն ու ընդհանրապես իրավիճակն Անդրկովկասում, ստեղծվել են նոր հնարավորություններ, այդ թվում` մեր միջնորդության շնորհիվ, որ ապաշրջափակվեն բոլոր տնտեսական ու տրանսպորտային հաղորդակցման ուղիները, որ 90-ականների սկզբից ի վեր փակ էին ԼՂ հակամարտության հետևանքով»,- ասել է Լավրովը:
ՌԻԱ-Նովոստի