Քադիրովի ներկայացուցչի օգնականն իր ոստիկան ընկերոջ հետ ծեծի է ենթարկել ադրբեջանցուն և առևանգել նրա մեքենան

 Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանում Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի ներկայացուցչի օգնական Ալի Սայդաևն իր ոստիկան ընկերոջ հետ ծեծի է ենթարկել ադրբեջանցու և առևանգել նրա մեքենան, հայտնում է «Кавказ Реалии»-ն:

«Սայդաևը ոստիկանի հետ նստած է եղել «Տվոյա Չայխոնա» սրճարանում: Հասունացել է կոնֆլիկտ, որի ընթացքում կասկածյալները տղամարդուց մեկ միլիոն ռուբլի են հափշտակել ու առևանգել Lexus մակնիշի ավտոմեքենան: Կոնֆլիկտը վերաճել է կռվի, ինչի հետևանքով կոտրվել է ադրբեջանցու ծնոտը: Կասկածյալները վերցրել են նրա մեքենան և դիմել փախուստի»,- հայտնել է լրատվամիջոցի աղբյուրը:

Նշվում է՝ դեպքից հետո ոստիկանը հեռացվել է աշխատանքից: Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ ադրբեջանցին Նիժնևարտովսկի շրջանի բնակիչ է:

 

auroranews.am