Ապրիլին ԱՄՆ պաշտպանության նախարարության համալիրը՝ Պենտագոնը, Անկարային ծանուցել էր ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների արտադրության ծրագրից Թուրքիային պաշտոնապես հեռացնելու մասին:
ԱՄՆ ռազմաօդային ուժերի քարտուղարության ղեկավարի թեկնածու Ֆրանկ Քենդալը, անդրադառնալով թեմային, նշել է, որ պաշտոնին նշանակվելու դեպքում հնարավորինս կարճ ժամանակում կդադարեցնի F-35 կործանիչների դետալների գնումը Թուրքիայից:
Քենդալը որպես նախընտրական խոստում հայտնել է, որ Թուրքիային ամբողջապես դուրս է թողնելու F-35-երի արտադրության ծրագրից:
Հիշեցնենք, որ 5-րդ սերնդի գերժամանակաkից F-35 կործանիչների ծրագիրը համատեղ իրականացվում էր ՆԱՏՕ-ի անդամ 1 տասնյակ երկրների կողմից։ Ի սկզբանե նախագծին մասնակցում էր նաև Թուրքիան: F-35-երի ծրագրի շրջանակներում ԱՆկարան պետք է ստանար 100 միավոր F-35։
Թուրք օդաչուները անգամ վերապատրաստում էին անցնում ԱՄՆ-ում։ Սակայն Ռուսաստանից S-400 բարձր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու պատճառով 2020թ. հուլիսին Վաշինգտոնի նախաձեռնությամբ կասեցվեց Թուրքիայի մասնակցությունը ծրագրին, իսկ այդ երկրի համար արդեն արտադրված կործանիչները չմատակարարվեցին նրան։
ermenihaber.am