Ադրբեջանը ո՞ր դեպքում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կկնքի. Բայրամով

 Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը հնարավոր է համարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը՝ «ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքով», փոխանցում է Minval.az-ը, այս մասին Բայրամովը հայտարարել է Վիեննայում` ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում:

Բայրամովն իր ելույթում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի վերականգնմանն ու վերաինտեգրմանը և ընդգծել, որ Ադրբեջանն այդ հարցով ակտիվ համագործակցում է ԵԱՀԿ գործադիր կառույցների հետ: Բայրամովը շեշտել է, որ հատուկ կարևորություն ունի տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում մեկնաբանել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրումը: Նա հայտարարել է, որ պատրաստ է աշխատել երկկողմ նոր համաձայնագրի վրա:

 

«Հուսով ենք, որ Հայաստանում (խորհրդարանական,-խմբ.) ընտրություններից հետո այս հարցում ավելի հստակություն կլինի: Խաղաղության համաձայնագիրը նախատեսում է երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչում, և մենք պատրաստ ենք դրան», — գրել էր Ալիևը:

 

auroranews.am