ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է տնտեսության տարբեր բնագավառներին

 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է տնտեսության տարբեր բնագավառներին՝ ճանապարհաշինությանը, քաղաքաշինությանը, ՏՏ-ոլորտին, ներդրումային քաղաքականությանը վերաբերող հարցեր։
Նախագահի խոսքով՝ գործարարների համար ամենակարևորը կառավարության կանխատեսելիությունն է՝ ինչ քաղաքականություն է վարելու գործադիրը, որքանով կանխատեսելի հարկային քաղաքականություն և վարչարարություն է ունենալու։
Հատուկ ուշադրություն է դարձվել ներդրումային քաղաքականությանը և բիզնեսի պաշտպանվածությանը։
Ռոբերտ Քոչարյանն ընդգծել է, որ տնտեսական առաջընթաց ունենալու համար պարտադիր պայման է, որ պետությունը հարգալից վերաբերմունք ունենա բիզնեսի նկատմամբ։