Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովն ընդունել է միջնորդությունը, որով հորդորում է կառավարությանը՝ պահանջել Ադրբեջանի իշխանություններից՝
— իրագործել 2020 թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը.
— մարդկային վերաբերմունք ցուցաբերել ռազմագերիների հանդեպ, անհապաղ ազատ արձակել բոլոր հայ քաղաքացիական անձանց և զինվորականներին, որոնք Ադրբեջանում պահվում են ռազմագերիների կարգավիճակով.
— տեղեկություններ տրամադրել Ադրբեջանում պահվող բոլոր անձանց վերաբերյալ.
— դուրս բերել զորքերը Հայաստանի Սյունիքի մարզից։
1lurer.am