Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 26-ին ամերիկացի խոշոր ընկերությունների ղեկավարների հետ ունեցած տեսակապով հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումը լրացուցիչ բեռ է դրել թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:
«Չնայած նախագահ Բայդենի՝ 1915-ի դեպքերի վերաբերյալ արած հայտարարությունը լրացուցիչ բեռ է դրել մեր հարաբերությունների վրա՝ այնուամենայնիվ, ես հավատում եմ, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Բայդենի հետ անցկացվելիք մեր հանդիպումը կազդարարի նոր ժամանակաշրջանի մեկնարկի մասին»,- հույս է հայտնել Թուրքիայի նախագահը: