Տարածաշրջանային համագործակցության հսկայական հնարավորություններ կան»,-գրառման մեջ նշել է Իրանի արտգործնախարարը

 Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ադրբեջան և Հայաստան կատարած այցի վերաբերյալ գրառում է կատարել Թվիթերի իր էջում՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական լարվածությանը: Նա մասնավորապես գրել է.

«Ադրբեջանում և Հայաստանում անցկացվել են բուռն քննարկումներ երկկողմ հարաբերությունների և վերջին լարվածությունների թեմայով:

Իրանը մշտապես պնդում է, որ պետք է հարգել տարածքային ամբողջականությունը:

Մենք ողջունում ենք երկու կողմերի ղեկավարների՝ արժանապատիվ փոխադարձ պայմանավորվածություն ձեռք բերելու պատրաստակամությունը:

Տարածաշրջանային համագործակցության հսկայական հնարավորություններ կան»,-գրառման մեջ նշել է Իրանի արտգործնախարարը: