Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայկական բանակի «սադրանքները հայ-ադրբեջանական սահմանին չպետք է անպատասխան մնար»: Minval.az-ի փոխանցմամբ՝ նման ելույթով Ալիևը հանդես է եկել Աղդամ (Ակնա) հասրակության հետ հանդիպման ժամանակ:
«Ցավալիորեն հայկական կողմը չի հրաժարվում իր սադրիչ գործողություններից: Եթե մենք նվազագույն սպառնալիք տեսնենք մեր ժողովրդի և պետականության անվտանգությանը, մենք անհապաղ կոչնչացնենք թշնամուն: Նրանք գիտեն և տեսնում են մեր ուժը»,- ասել է Ալիևը:
«Ոչ ոք չի կարող ճնշում գործադրել մեզ վրա, ոչ ոք չի կարող ազդել մեզ վրա։ Հիմա որոշ հայամետ երկրներ ու շրջանակներ ինչ-որ հայտարարություններ են անում։ Թող անեն, դա իրենց գործն է։ Եվրախորհրդարանը հերթական անգամ կեղծ փաստերի վրա հիմնված բանաձև է ընդունել։ Ես ուշադրություն չեմ դարձնում դրա վրա, եւ ձեզ էլ խորհուրդ չեմ տալիս: Այս ամենը մանրուքներ են Կարեւորն այն է, որ մենք այսօր այստեղ ենք, մենք կանգնած ենք այստեղ եւ հավերժ կապրենք այստեղ: Քառասունչորս օր պատերազմի եւ հետպատերազմյան ժամանակաշրջանը եւս մեկ անգամ ցույց տվեց, թե ով ով է, եւ ով ինչ է կարող: Մենք մեզ համար հստակեցրել ենք շատ հարցեր, հատկապես միջազգային մակարդակով, եւ դա կօգնի մեզ ապագայում Ճիշտ որոշումներ կայացնել», — հավելել Է Ալիեւը: