Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի Ազատության հրապարակը լուսավորվել է հայկական դրոշի գույներով՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 103-րդ տարեդարձի կապակցությամբ:
Նիկոսիայի գլխավոր հրապարակի կառույցների վրա պատկերվել են հայոց եռագույնը, զինանշանը և պատառիկներ հայոց պատմությունից:
Նիկոսիայի Ազատության հրապարակը Կիպրոսի մայրաքաղաքի գլխավոր հրապարակն է, որտեղ անցկացվում են քաղաքական հանդիպումներ ու հանրահավաքներ: