«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել։ Հայտարարությունում մասնավորապես ասվում է․
«Նախորդ շաբաթ արձագանքել էինք պարբերաբար շրջանառվող այն տեղեկություններին, որ գործող ժամականավոր իշխանությունը վարկաբեկիչ բեմադրությունների շարք է նախապատրաստում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ։ Նպատակը՝ մոլորեցնել հանրությանը, ասելով, թե «Հայաստան» դաշինքը համակիրներ է «գնում»։
Անցած օրերին տեղեկացանք նաև, որ շուտով համացանցում շինծու տեսանյութեր են հայտնվելու, ուր դաշինքի անունից մարդկանց իբր նյութական խոստումներ են տրվում։
Պաշտոնապես հայտարարում եմ, որ նման որևէ երևույթ կամ արարք առնչություն չունի «Հայաստան» դաշինքի հետ»։