Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նրանք, ովքեր ժամանակ առաջ բողոքում էին, թե ինչու իրենց որդիները պետք է ծառայեն Արցախում, այսօր էլ նույն մարդիկ, տպավորություն ունեմ, որ հրաժարվում են պաշտպանել Սյունիքի կամ Գեղարքունիքի սահմանները: Հիմա գոնե հասկանո՞ւմ եք, թե այս տականքների իշխանությունը, «ժողովրդավարության» քողի տակ՝ «նախկիններ» ու «թալանչիներ» գոռալով, ինչ նպատակ էր հետապնդում և ուր է հասցրել երկիրը, թե՞ դեռ վաղ է հասկանալու համար…
Հ.Գ. Միայն անմեղսունակ ու անհայրենիք տականքը կարող է ասել, թե «…Էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր կանգնի…»: Չգիտեմ՝ այսքանից հետո ինչ ասեմ, գուցե դո՞ւք գիտեք…»: