ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ալիևը վերջին 1 շաբաթում ՀՀ-ից տարածքներ չի խլել։ Ենթադրում եմ, որ նիկոլն ամեն ինչ ստորագրել է (էն որ ասել էր ստորագրելու է)։ Էլի հայրենիք է տվել։ Միակ ձևը նիկոլական հողատվությունից խուսափելու համար հունիսի 20-ին նրա ՔՊ-ին ու նրանց հարող այլ քաղաքական ուժերին 0 ձայն տալն է։ Առ այսօր հրապարակվել է միայն 1 փաստաթուղթ (նոյեմբերի 9-ի հայտարարաությունը)։ Մինչդեռ ստորագրվել, բայց չեն հրապարակվե առնվազն ևս 2 փաստաթուղթ։
ՈՉ նիկոլական ուժերի իշխանության գալու դեպքում նրանք առոչինչ են համարելու չհրապարակված փաստաթղթերը։ Հայ ժողովուրդ կողմնորոշվիր։ O ձայն նիկոլի ՔՊ-ին և նրանց հարող ուժերին»։