Ինչ էին անում ոստիկանության մոտ մեկ տասնյակ աշխատակիցներ «Փիքափ»-ի մեջ. Ոստիկանության պարզաբանումը

 Համացանցում և մամուլում տեսանյութ է հայտնվել, որում ոստիկանության մոտ մեկ տասնյակ աշխատակիցներ մեքենայի բեռնախցիկում կանգնած քաղաքով շրջում են։ Այս տեսանյութը հանրության շրջանում մեծ աղմուկ և քննադատության ալիք բարձրացրեց։ Auroranews-ը կապ է հաստատել Ոստիկանության մամուլի բաժին՝ տեսանյութի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար։ 

Auroranews-ի հետ զրույցում ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց, որ ոստիկանների մասնակցությանբ իրականացվել են տեսահոլովակի նկարահանման աշխատանքներ։