Ամենախորհրդանշականն ինձ համար ներկա իշխանությունների կարգախոսն է՝ «ապագա կա»։ Այսինքն, մենք պետք է համոզենք մեր ժողովրդին, որ ապագա կա. Ռոբերտ Քոչարյան

 «Ամենախորհրդանշականն ինձ համար ներկա իշխանությունների կարգախոսն է՝ «ապագա կա»։ Այսինքն, մենք պետք է համոզենք մեր ժողովրդին, որ ապագա կա։ Սա ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է։ Ի՞նչ է նշանակում ՝ ապագա կա։ Մյուսն էլ պետք է համոզի, որ ապագա չկա՞։ Նրանք իրենց ամբողջ գործունեությամբ կասկածի տակ են դրել երկրի ապագան ու հիմա կարգախոս են բերել, թե՝ ապագա կա։ 2018 թվականի իրադարձությունները չէին լինի, եթե կուտակված որոշակի խնդիրներ չլինեին։ Այս ամենից պետք է դասեր քաղենք։ Նաև՝ ես։
Բոլորս մեզ վրա աշխատում ենք, կյանքի փորձ ենք ձեռք բերում։ Մենք ուզում ենք կառուցել նոր Հայաստան։ Պետք է անել ամեն ինչ, որ երկրում չկուտակվեն խնդիրներ, որոնց արդյունքում մի խումբ անփորձ ու անհասկանալի մարդիկ Գյումրիից քայլելով հասնեն Երևան և երկրի գլխին այս պատուհասը բերեն»։