Այսօր տարածված տեսանյութի առնչությամբ, որտեղ երևում է, թե ինչպես է ամբողջությամբ մերկ մի տղամարդ ոստիկանության բաժանմունքներից մեկում ձեռնաշղթաներով վիճում ոստիկանների հետ, ոստիկանապետի հանձնարարությամբ՝ նշանակվել է ծառայողական քննություն։ Արդյունքների վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի։ Այս մասին Factor.am-ին փոխանցեցին ոստիկանությունից։ Ըստ տարածվող տեղեկության՝ դեպքը տեղի է ունեցել ոստիկանության Արաբկիրի վարչությունում: Մանրամասները ճշտվում են