Թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներկրման սահմանափակումը տարածվում է նաև Վրաստանից անձնական օգտագործման նպատակով հնարավոր ներկրվող ապրանքների նկատմամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը հիշեցրեց, որ թուրքական ծագման ապրանքների ներկրումը սահմանափակվել է: «Հունիսի 1-ից արդեն Վրաստանի սահմանը բաց է, և որոշակի ժամային հատվածում թույլատվում է ֆիզիկական անձանց տեղաշարժը: Սակայն այդ սահմանափակումը և վերաբերում է նաև ֆիզիկական անձանց կողմից՝ այդ թվում անձնական օգտագործման նպատակով հնարավոր ներկրվող ապրանքներին»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա քաղաքացիներին հորդորեց սահմանով Հայաստան թուրքական ծագման ապրանք ներկրելու փորձ չանել: Մաքսային հսկողությունն ունի իր կանոնները, և Հովհաննիսյանը վստահեցրեց, որ այդ կանոններին համապատասխան ստուգումներ կարվեն՝ նման դեպքերը կանխելու համար: «Վստահ եմ, որ մեր քաղաքացիները շատ լավ տիրապետում են այն իրողությանը, որ մաքսային սահմանով տեղափոխվելու ժամանակ բոլոր իրերը, ճամպրուկները հարկ եղած դեպքում ենթակա են զննության»,- նշեց նա:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր 2020 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1708-Ն որոշմամբ ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ է 2020 թվականի դեկտեմբերի 31-ից: Հայաստանը մտադիր է երկարաձգել արգելքի՝ ուժի մեջ լինելու