Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 1-ին Անկարայում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը հայտարաել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան եռակողմ համագործակցության ձևաչափին:
«Թուրքիան Վրաստանը դիտարկում է որպես տարածաշրջանային համագործակցության բանալի: Հավատում եմ, որ միասին կարող ենք աշխատանքներ տանել՝ միտված տարածաշրջանային խաղաղությանն ու համընդգրկուն համագործակցությանը,- նշել է Էրդողանը և կարևորել իրենց եռակողմ համագործակցությունը Ադրբեջանի հետ:
«Թուրքիան պատրաստ է աջակցել թե՛ Ադրբեջան-Վրաստան-Հայաստան և թե՛ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան ձևաչափով եռակողմ համագործակցություններին»,- հավելել է Թուրքիայի նախագահը։