ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ, որոնք անցյալ շաբաթ համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ: Այս մասին 24news-ին հայտնել են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Հիշեցնենք, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 27-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Նույն օրը ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Գագիկ Ղաչալյանը: