Բաքուն Երևանին է հանձնել մոլորված և ադրբեջանական կողմում հայտնված հայ զինծառայողին

Ադրբեջանը հայտարարել է զինծառայող Արթուր Քաթանյանին հայկական կողմին հանձնելու մասին։ Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին:

«Քննության ընթացքում պարզվել է, որ հունիսի 8-ին Լաչինի շրջանի տարածքում ադրբեջանա-հայկական սահմանին բերման ենթարկված Հայաստանի զինված ուժերի զինծառայող Արթուր Քարտանյանը դիվերսիա իրականացնելու նպատակով չի հայտնվել Ադրբեջանի տարածքում: Պարզվել է, որ նա մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի տարածքում», — «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ին հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից: