Աֆղանստանում զինվորները պատրաստվում են թալիբների գրոհներին՝ ԱՄՆ զորքերի հետքաշումից հետո

 Աֆղանստանում զինվորները պատրաստվում են թալիբների գրոհներին՝ ԱՄՆ զորքերի հետքաշումից հետո։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։ «Թալիբան»-ը պատրաստվում է գրոհել Աֆղանստանում խոշոր բնակավայրերը, զինյալները շրջափակում են ոստիկանության ու բանակի դիրքերը և սպասում են, թե ԱՄՆ վերջին զորքերը երբ կլքեն երկիրը։ Բացի այդ, օդից աջակցության դադարից մի քանի շաբաթ անց Աֆղանստանի իշխանական ուժերը կորցնում են հակամարտությունում իրենց առավելությունը։ Ոստիկանությունից ընդգծում են, որ երկար չեն դիմանա առանց ավիացիայի ու ծանր սպառազինության։ Միևնույն ժամանակ, իշխանական ուժերին հաջողվել է հետ գրավել այնպիսի շրջաններ, ինչպիսիք են Արղանդաբը՝ երկրի արևմուտքում գտնվող բերրի դաշտավայրերը։ Ապրիլի սկզբին «Թալիբան»-ը հեռացել էր Արղանդաբի որոշ շրջաններից ցամաքային երկարատև բախումներից հետո, երբ ԱՄՆ ռազմական ավիացիայի հարվածների արդյունքում կորցրեց իր գրոհայիններին: Տաթև Ֆռանգյան

factor.am