Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ կուսակցության անդամների են ձերբակալում

 Թուրքիայում շարունակվում են ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) անդամների հետապնդումներն ու ձերբակալությունները։

Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի նահանգային վարչության օպերատիվ խմբերն ութ շրջանում իրականացված համաժամանակյա գործողությունների արդյունքում բերման են ենթարկել HDP-ական 12 ընդդիմադիր գործչի:

Ձերբակալվածների մեջ են նաև Ստամբուլի Բեյօղլու վարչական շրջանի ղեկավար Մեհմեթ Սաիթ Բորը, կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավարներ Ֆեներ Գյունանան, Ահմեթ Սուբաշըն և անվտանգության աշխատակիցը՝ Մուսթաֆա Թուրգութը: 

Նրանք մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) օգտին քարոզչություն անելու մեջ։ 

 

ermenihaber.am