«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոտանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՄԻ ԳԻՇԵՐ ՉԴԻՄԱՑՈՂԸ, ԱՍՈՒՄ Է ԴԻՄԱՑԵՔ ՄԻ ՔԱՆԻ ԱՄԻՍ
Մի դրվագ Նիկոլ Փաշինյանի հետ կապված, որի անմիջական ականատեսը ես եմ եղել:
2010 թվականի աշնանը, երբ Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն էր և կրում էր պատիժը «Կոշ» քրեակատարողական հիմնարկում, գիշերվա ժամին ինձ զանգահարեց նրա կինը` Աննա Հակոբյանը, խնդրելով գնալ «Կոշ» քրեակատարողական հիմնարկ, քանի որ Նիկոլ Փաշինյանը կալանավայրում լուրջ խնդիրներ ունի կապված անձնական անվտանգության հետ:
Գնացի «Կոշ» քրեակատարողական հիմնարկ, ժամեր շարունակ տեսա Նիկոլ Փաշինյանին նյարդային և վախեցած վիճակում: Նա հայտարարում էր, որ իր վրա տեղի է ունեցել հարձակում և ցանկանում է, որ իրեն տեղափոխեն այլ քրեակատարողական հիմնարկ: Նիկոլ Փաշինյանի ցանկությունը բավարարվեց, նրան տեղափոխեցին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ: Նա այնտեղ մնաց հոյակապ պայմաններում, առանց այլ կալանավորների հետ շփման:
Զարմանա՞լ, թե՞ լալ…
Անձը, ով նույնիսկ մի գիշեր չէր կարողանում դիմանալ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում, Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին ասում է՝ դիմացեք մի քանի ամիս»: