ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 10-ի հերթական նիստում քննարկեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցմանը վերաբերող հարցը:
ԿԸՀ նիստում որոշում կայացվեց մերժել` փաստաթղթերում ի հայտ եկած անճշտությունների պատճառով։ Արզաքանցյանի ներկայացուցիչը չկարողացավ ապացուցել, որ վերջին 4 տարիներին Արզաքանցյանը մշտապես բնակվել է Հայաստանում։ Նա որոշումը կարող է բողոքարկել դատարանում: