Ըստ 1inlur.am-ի աղբյուրների փոխանցած տեղեկությունների Նոր Նորքում զրուցարաններից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքը տեղի է ունեցել նախկին ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի մասնակցությամբ։ Մասնավորապես, Հակոբ Արշակյանը մոտենալով զրուցարանին, այնտեղ նստած տարեց քաղաքացիներից մեկը դիմում է նրան` ասելով. «Ջահել, դու ի՞նչ էս մտածում էս քաղաքական իրավիճակի մասին», իսկ Արշակյանի պատասխանը այսպիսին է լինում. «Ջահելը դու ես, արա»։ Այդ ռեպլիկից հետո սկսվում է կռիվը։