«Շատ ենք կարևորում մասնավոր և պետություն համագործակցությունը։ Այն ներդրողը, որը 90-ականների վերջից սկսած ակտիվ եկել է Հայաստան, նա չի անհետացել նա պարզապես չի ուզում այս երեք տարվա ընթացքում սրանց հետ որևէ առնչություն ունենալ։ Փակվել են արտերկրից ներդրումները Հայաստան, դա ես ձեզ ասում եմ՝ որպես խոշոր բիզնեսի ներկայացուցիչ․ մեր կաշվի վրա ենք զգացել։ Ինչը որ կարողացել ենք անել էս ընթացքում, արել ենք սեփական կապերի միջոցով»,- այսօր՝ հունիսի 11-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։