Միացյալ Նահանգները Ուկրաինային կտրամադրի ևս 150 մլն դոլար օգնություն անվտանգության ամրապնդման համար՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին:
«Այսօր Պենտագոնը հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ամրապնդման համար երկրին 150 մլն դոլար օգնության նոր փաթեթի մասին»,- նշել է Քիրբին: Նրա խոսքով՝ սա լրացում է 125 մլն դոլար օգնության փաթեթին, որն Ուկրաինային տրամադրվել էր մարտին այն կապակցությամբ, որ «Ուկրաինան պաշտպանական բարեփոխումներում բավականաչափ առաջընթաց է գրանցել այս տարի»: