Հունիսի 4-ին ՀՀ քաղաքացիներ Արմեն Խոջոյանի և Վահագն Հովակիմյանի («Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) կողմից քաղաքապետարանին ներկայացվել է իրազեկում՝ հունիսի 21-ից 24-ը ժ.10.00-22.00-ն, Հանրապետության հրապարակում հավաքներ անցկացնելու վերաբերյալ։
Հովակիմյանի իրազեկման համաձայն՝ հավաքն անցկացվելու է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների հանրային ամփոփման համար։
Նշվում է, որ հանրահավաքին մասնակցելու է 200 000 մարդ, օգտագործվելու են պաստառներ, բարձրախոսներ, նախատեսվում է ունենալ 100 կարգադրիչներ։
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 09.06.2021 թվականի որոշմամբ ի գիտություն են ընդունվել Հանրապետության հրապարակում անցկացվելիք հավաքները։
Այսպիսով, «բրոնյա» անելով Հանրապետության հրապարակը, Նիկոլը նախապատրաստում է նոր մարտի 1։
Քարոզարշավի 6-րդ օրն արդեն ակնհայտ է, որ Նիկոլը որեւէ լեգիտիմ տարբերակ չունի վերարտադրելու իր իշխանությունը, ուստի իր ագրեսիվ փոքրամասնությանը սնելով բռնության եւ ատելության դոզայով, կոչ անելով ընտրության օրը ընտրատեղամասերում հաշվեհարդարների, Նիկոլը հունիսի 21-ին նախապատրաստում է երկրորդ մարտի 1: