Վրաերթի հետևանքով «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 6-ամյա տղան մահացել է.

 Հունիսի 11-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում վերակենդանացման բաժանմունքում մահացել է Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ, 6-ամյա Դավիթ Ավագյանը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել հունիսի 6-ին:   

Այդ օրը՝ ժամը 20:50-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Վան Սարգսյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Նորամարգ գյուղի Ազատության փողոցում վրաերթի էր ենթարկել Դ. Ավագյանին, որից հետո իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել էր «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղից էլ երեխան շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:  

 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

 

Մանրամասները՝ կայքում: