300 վարձկան գնդակահարվել է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից․ Wargonzo

 300 վարձկան գնդակահարվել է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից: Այս մասին հայտնում է Wargonzo Telegram-ալիքը։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 4-5-ն ընկած ժամանակահատվածում։

Wargonzo-ին հայտնել են, որ հակամարտության առաջին շաբաթվա ընթացքում՝ Ֆիզուլիի ուղղությամբ անհաջող հարձակման արդյունքում, նահանջի ժամանակ մոտ 300 արաբալեզու վարձկան գնդակահարվել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից: