Microsoft-ը գործարկել է Windows-ի օգտագործողների ավտոմատ անցումը OS-ի նոր տարբերակին: Այս մասին հաղորդվում է կորպորացիայի կայքում:
«Մենք սկսեցինք օգտագործել մեր մեքենայական ուսումը յուրաքանչյուր փուլում` Windows 10-ի նոր տարբերակները խելացիորեն տեղակայելու և սահուն նորացումներ ապահովելու համար»,- ասել են կորպորացիայի ինժեներները:
21H1 տարբերակի կամ 2021 թ. մայիսի թարմացումը հասանելի կլինի բոլոր այն համակարգիչներում, որոնք աշխատում են Windows 10-ի 20H2 և 2004 տարբերակներում, որոնց օգտագործողները նշել են ԱՀ-ի կարգավորումներում` ավտոմատ կերպով թարմացումներ ստանալու համար: Այս դեպքում թարմացումը կլինի պարտադիր, օգտագործողի մասնակցությունը չի պահանջվի:
Հունիսի 24-ին Microsoft-ը կներկայացնի հաջորդ սերնդի օպերացիոն համակարգը: Ըստ ինսայդերների, նոր ՕՀ-ն կկոչվի Windows 11:
ittrend.am