ԵՐԲ ԻՆՁ ԱՍԱՑԻՆ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՈՒՐՃ Է ՏԱՆՈՒՄ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻՆ, ՄՏԱԾԵՑԻ, ԹԵ ՉԱՓԱԶԱՆՑՆՈՒՄ ԵՆ

  «Երբ ինձ ասացին, որ Փաշինյանը մուրճ է հետը տանում իր քարոզարշավին և սպառնում մարդկանց` սկզբից չհավատացի։ Մտածեցի` չափազանցնում են։ Հետո ստիպված դիտեցի տեսանյութը, և համոզվեցի, որ դա այդպես է։ Ինձ մոտ պարզ հարց առաջացավ` ո՞ր երկրում նման հոգեվիճակով մեկին կընտրեին ղեկավար, ո՞ր պատերազմական երկրում նման մեկին կթողեին լիներ գերագույն գլխավոր հրամանատար։ Արդյո՞ք հայերը դադարել են ընկալել պարզ ճշմարտություններ։ Ուրիշ երկրում նման մարդու նույնիսկ մի քանի կիլոմետր հեռավորության վրա  պետական հիմնարկի շենքի մոտ չէին թողնի, ուր մնաց վստահեին վարչապետի պաշտոնը։

Եվ, չպետք է մոռանալ, որ հայ ազգի նկատմամբ այս ամբողջ ֆարսը և ծաղրանքը հովանավորվում է ԱՄՆ-ի և սորոսական կազմակերպությունների կողմից»,- երեկ նման տեսակետ է հայտնել ռուս քաղաքագիտության դոկտոր Ալեքսեյ Մարտինովը:

«Հրապարակ օրաթերթ»

hraparak.am