Tesla-ի ղեկավար, միլիարդատեր Իլոն Մասկը Կալիֆորնիայի Ֆրեմոնտ քաղաքում ներկայացրել է նոր Model S Plaid-ը, հայտնում է Forbes-ը:
«Այս էլեկտրական մեքենան ջախջախիչ է: Ավելի արագ, քան ցանկացած Porsche, ավելի անվտանգ, քան ցանկացած Volvo», – ասել է Մասկը, որը բեմ է բարձրացել Model S Plaid-ի ղեկին նստած:
Նոր Model S Plaid-ն մինչև 96,5 կմ արագություն է զարգացնում 1,99 վայրկյանում, այն առանց վերալիցքավորման կարող է անցնել ավելի քան 620 կմ: Եվ դա ապացուցում է Մասկի խոսքերն առ այն, որ մաքուր էներգիայով աշխատող էլեկտրական տրանսպորտային միջոցները «կարող են ամենաարագը, անվտանգն ու ամենազիլը լինել բոլոր առումներով»:
Շնորհանդեսի ժամանակ Մասկն ասել է, որ հաջորդ եռամսյակում Tesla-ն ակնկալում է արտադրել 1000 Model S Plaid էլեկտրական մեքենա:
Շնորհանդեսին ընդառաջ ՝ ընկերությունը Model S Plaid-ի գինը բարձրացրել է 10 000 դոլարով` այն հասցնելով 129 990 դոլարի: Նախորդ Model S-ի գինը 79 990 դոլար է: